Մեր մասին

Ընդհանուր տեղեկություններhttps://www.armbrok.am/hy/about-us/background

«Արմբրոկ» ԲԲԸ-ն հայաստանյան ներդրումային ընկերություն է, որն իր հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրություն: 1994 թ.-ին՝ ընկերության հիմնադրվելուց ի վեր, «Արմբրոկ» ԲԲԸ-ն ջանք չի խնայել իր հաճախորդներին նորանոր հնարավորություններ տրամադրելու համար: Հայաստանի արժեթղթերի շուկայում «Արմբրոկ» ԲԲԸ-ն նվաճել է առաջատար դիրքեր` իր հաճախորդներին հնարավորություն տալով ներդրում կատարել հայկական իրացվելի արժեթղթերում:

«Արմբրոկ» ԲԲԸ-ն որպես ներդրումային ընկերություն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008թ. նոյեմբերի 4-ին: Այդուհանդերձ, մեր ընկերությունն ունի շուրջ 25 տարվա կորպորատիվ պատմություն, որը համառոտ կերպով ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

Կորպորատիվ իրադարձություն Տարեթիվը
«Արմբրոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծում 1994թ.
«Արմբրոկ» ՍՊԸ-ի անվանափոխություն «Հայ-կանադական  Արմբրոկ համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 1994թ.
«Հայ-կանադական  Արմբրոկ համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի վերակազմավորում «Արմենբրոկ» փակ բաժնետիրական ընկերության 1998թ.
«Արմենբրոկ» ՓԲԸ-ի վերակազմավորում «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության 2008թ.
«Արմենբրոկ» ԲԲԸ-ի և «Մաստեր կապիտալ» ՍՊԸ-ի միաձուլման ճանապարհով նոր «Արմենբրոկ» ԲԲԸ-ի ստեղծում 2008թ.
«Արմենբրոկ» ԲԲԸ-ն վերանվանվել է «Արմբրոկ» ԲԲԸ 2021թ.

«Արմբրոկ» ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Արժեթղթերի հաշվարկային միասնական համակարգի լիարժեք անդամ (ունի Հաշվի օպերատորի կարգավիճակ և անդամակցում է Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգին):

Հայաստանի ֆոնդային բորսայի (մինչև 2019թ.՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա») և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի լավագույն անդամ մրցանակաբաշխության արդյունքներով «Արմբրոկ» ԲԲԸ-ն ճանաչվել է.

  • Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի  շուկայում (2012-2014, 2016թթ. արդյունքներով),
  • Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո գործարքների շուկայում (2018-2020, 2022թթ. արդյունքներով),
  • Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ (2015-2018, 2021թթ. արդյունքներով),
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար (2014-2018, 2021թթ. արդյունքներով),
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում (2014-2020, 2022թթ. արդյունքներով),
  • Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ (2017թ. արդյունքներով),
  • AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրումն ունեցող գործընկեր (2022թ. արդյունքներով):

«Արմբրոկ» ԲԲԸ-ն անդամակցում է նաև Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատին (AmCham), Հայ Բրիտանական Գործարար պալատին (Armenian British Business Chamber) և Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիա ՀԿ-ին (Finarm):

  Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փ., 39

  Էլ. փոստ՝ [email protected]

  Հեռ.՝ +374 11 590 000

 

This page was last updated 12.06.2023 19:31
Առաքելությունը և նպատակներըhttps://www.armbrok.am/hy/about-us/mission-and-values

«Արմբրոկ» ԲԲԸ-ի առաքելությունն է հայաստանյան և օտարերկրյա հաճախորդներին միջազգային չափանիշների համաձայն ներդրումային ծառայությունների մատուցումը և հուսալի գործընկերոջ համբավի ձևավորումը: 

«Արմբրոկ» ԲԲԸ-ն մեծ կարևորություն է տալիս իր բարի համբավին և ճանաչվածությանը՝ մասնավորապես արտասահմանյան ներդրողների կողմից, ուստի Ընկերության հեռանկարային նպատակներից է ապահովել, որպեսզի Հայաստանի արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու մտադրություն ունեցող ցանկացած անձ «Արմբրոկ» ԲԲԸ-ին դիտարկի որպես իր հուսալի գործընկերը, որի հետ կարելի է սկսել երկարատև և արդյունավետ համագործակցություն:

«Արմբրոկ» ԲԲԸ-ի հիմնական նպատակներն են`
  • պահպանել շուկայում առաջատար դիրքերը,
  • տրամադրել որակյալ ներդրումային ծառայությունների լայն շրջանակ,
  • տրամադրել լիարժեք ծառայություններ բոլոր խմբերի հաճախորդների համար, 
  • ավելացնել բաժնետերերի կարողությունը` Ընկերության շուկայական արժեքի բարձրացման միջոցով:
 
«Արմբրոկ» ԲԲԸ-ի կարևորագույն արժեքը նրա հաճախորդներն են, իսկ լավագույն ակտիվները` աշխատակիցները: 
 
Մենք գաղափարներ ենք հաղորդում Ձեր միջոցներին և ստեղծագործական ուժ` Ձեր գաղափարներին: Ընկերության կարգախոսն է` «Փողը չունի գաղափարներ, մենք ունենք»: Տեղական շուկայի մեր խորին իմացությունը առաջարկվող ֆինանսական ծառայությունների լայն ընտրանու հետ մեկտեղ ապահովում են առաջնակարգ աջակցություն Ձեր ներդրումներին` ապացուցելով Ընկերության կարգախոսի ճշմարտացիությունը: 
 
Մենք հոգում ենք մեր հաճախորդների մասին և գիտենք նրանց միջոցների արժեքը:
 

 

This page was last updated 18.01.2022 18:53
Կազմակերպական կառուցվածքըhttps://www.armbrok.am/hy/about-us/organization

«Արմբրոկ» ԲԲԸ-ն ընդգրկված չէ որևէ խմբի, հոլդինգի, կոնցեռնի, միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում:

«Արմբրոկ» ԲԲԸ-ն գտնվում և գործունեություն է իրականացնում միայն Երևան քաղաքում: Ընկերությունը դեռևս չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: 
 
Ստորև ներկայացված է ընկերության կազմակերպչական կառուցվածքը.
 
This page was last updated 18.01.2022 22:23
Ղեկավարներ և անձնակազմhttps://www.armbrok.am/hy/about-us/team

Արամ Կայֆաջյան

Գլխավոր տնօրեն

Մասնագիտական ունակությունների ամփոփագիր

  • Ժամանակակից դինամիկ առաջնորդ` ունակ կյանքի կոչելու փոփոխություններ և նորարարական գաղափարներ:
  • Գործադիր բարձր մակարդակներում կառավարման ավելի քան տասնամյա փորձ ունեցող երիտասարդ, բայց փորձառու մասնագետ:
  • Ներդրումների բնագավառի խորը իմացությունը ռազմավարական բացառիկ ունակությունների հետ համակցող մասնագետ:
  • Ղեկավար, որ առաջնորդվում է էթիկայի բարձր չափանիշներով և սոցիալական պատասխանատվության խորին գիտակցմամբ:
  • Իրական արդյունքի ձգտող և իրական արդյունքների ապահովման շոշափելի փորձ ունեցող անձնավորություն:
  • Համակարգում և ենթակառուցվածքում դրական փոփոխություններ կատարելու ձգտում և ունակություն:
  • Դեպի միասական հաջողություններ թիմակիցներին առաջնորդելու ունակություն:
  • Հաղորդակցման գերազանց ունակություններ, միշտ բաց է և պատրաստ մտքերի փոխանակման:
  • Հայրենասեր անձնավորություն, որն իր աշխատանքով ձգտում է ներդրում ունենալ երկրի տնտեսական աճի ապահովման գործում:
  • Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
  • Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին:

Մասնագիտական գործունեություն

  • «Արմբրոկ» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենն է 2004 թվականի հուլիսից:
  • 2021 թվականի մարտից հանդիսանում է MB Consulting խորհրդատվական ընկերության Գործընկեր՝ կապիտալի շուկաների, գործառնությունների և ռազմավարության գծով:
  • 2020 թվականի սեպտեմբերից՝ Ինեկոբանկի Խորհրդի անդամ:
  • 2017 թվականից՝ Glocal Asset Management ակտիվների կառավարման ընկերության հիմնադիր բաժնետեր և Խորհրդի անդամ:
  • 2015 թվականից հանդիսանում է «Անի Հոլդինգ» ընկերության Խորհրդի անդամ:
  • 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2004 թվականի հուլիս աշխատել է «Արմենբրոկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ (այդ թվում` Տնօրենի օգնական, Ներքին վերահսկողության ղեկավար, Ներքին աուդիտի ղեկավար):
  • 2007-2008 թթ.-ին հանդիսացել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհրդի անդամ:
  • 2010-2014 թթ.-ին դասավանդել է Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում հիմնական ձեռքբերումները

  • Փոքրածավալ գործունեություն և ընդամենը չորս աշխատակից (այժմ` 20) ունեցող ընկերությունը դարձրել է Հայաստանում խոշորագույն և առավել եկամտաբեր ներդրումային ընկերություններից մեկը:
  • «Արմենբրոկ» ՓԲԸ-ն ձևափոխել է բաց բաժնետիրական ընկերության, որն ունի բաժնետերեր աշխարհի 11 երկրներում:
  • 2004թ.-ի համեմատ ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացրել է 40 անգամ, իսկ ակտիվները` 200 անգամ:
  • Իրականացրել է հայկական ընկերության բաժնետոմսերի ՀՀ-ում առաջինը հանդիսացող առաջնային հրապարակային տեղաբաշումը (բաժնետոմսերը ներկայումս ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում):
  • Ընդլայնել է ընկերության գործունեության շրջանակը՝ ներդնելով նոր ծառայություններ, այդ թվում` ռեպո գործառնություններ, ռեեստրի վարում, արժեթղթերի պահառություն և միջազգային շուկաներում առևտուր:
  • Իր գործունեության ընթացքում ընկերության համար ձևավորել է գործընկերների և ինստիտուցիոնալ հաճախորդների լայն հենք:

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ

  • ֆինանսներ և ներդրումային բանկային ծառայություններ
  • տնտեսագիտություն
  • կապիտալի շուկա
  • ներդրումներ
  • զարգացող շուկաներ
  • կորպորատիվ արժեթղթեր և արժեթղթերի առաջնային տեղաբաշխումներ (IPO)
  • բիզնեսի գնահատում
  • պորտֆելի կառավարում
  • գործարար կապերի ցանցի ստեղծում և զարգացում
  • կապերի ընդլայնում սփյուռքի հետ

Անձնական տվյալներ

Ծնվել է 1983 թվականին Երևանում:

Մատուցվող ծառայությունները`

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
  • Արժեթղթերի պահառություն

 

Աշոտ Մինասյան

Գործընկեր, Ակտիվների կառավարման և բրոքերային գործառնությունների բաժնի ղեկավար

Աշխատանքային գործունեություն

  • Գործընկեր, Ակտիվների կառավարման և բրոքերային գործառնությունների բաժնի ղեկավար, ԱՐՄԲՐՈԿ ԲԲԸ (2022թ. մայիսից առ այսօր)
  • Թրեյդինգի ստարաբաժանման ղեկավար, "Альфа Капитал", Մոսկվա, ՌԴ (2019թ.- 2022թ. մայիս)
  • Տնօրեն, Արժեթղթերով վարկային գործառնությունների և Ռեպո գործարքների ստարաբաժանման ղեկավար, BCS, Մոսկվա, ՌԴ (2011-2019թթ.)
  • Տնօրեն, Ռեպո գործառնությունների ստորաբաժանման ղեկավար, "Банк Москвы", Մոսկվա Ռուսաստան (2010- 2011թթ.)
  • Ռեպո գործարների թրեյդեր, "Тройка Диалог", Մոսկվա, ՌԴ (2007-2010թթ.)

Կրթություն

  • 2000-2005թթ. ՌԴ Կառավարությանը կից Ժղովրդական տնտեսության ակադեմիա, Մոսկվա, ՌԴ

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ

  • ակտիվների կառավարում,
  • արժեթղթերի և արտարժույթի թրեյդինգ,
  • ներդրումներ/այլընտրանքային ներդրումներ,
  • ռազմավարություն,
  • բիզնեսի զարգացում,
  • բիզնեսի գնահատում,
  • հեջավորում: 

Հայկ Մանասելյան

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2010-2012թթ., 2016թ.-ից առ այսօր - Տնօրեն, «Բիզնես Քարտուղար» ՍՊԸ
  • 2008թ.-ից առ այսօր - Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար,
    «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2013թ. - Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ,
    ՀՊՏՀ
  • 2004-2008թթ.- Ներքին վերահսկողության ծառայության ղեկավար, 
    «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2006-2007թթ. - Կարգապահական հանձնաժողովի նախագահի տեղակալ,
    Հայաստանի ֆոնդային բորսա
  • 2003-2004թթ. -  Ներքին վերահսկող ծառայության ղեկավար, «ԱՅ ՏԻ ԲՐՈԿ
    ԴԻԼ ՏՐԱՍՏ» ՍՊԸ
  • 2002-2003թթ. - Գործադիր տնօրեն, «ԱՅ ՏԻ ԲՐՈԿ ԴԻԼ ՏՐԱՍՏ» ՍՊԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1999-2004թթ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի Պետական 
    Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Տնտեսագիտության թեկնածու է:
  • Ունի ՀՀ ԿԲ-ի Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • Ունի ՀՀ ԿԲ-ի Վերահսկող ծառայության կամ նման այլ մարմնի ղեկավար և անդամի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • Մասնակցել է ՖՀՄՍ-ների և ներքին աուդիտի վերաբերյալ մի շարք կոնֆերանսների և վերապատրաստման դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1983թ.-ին։

 

Արաքսյա Հարությունյան

Գլխավոր տնօրենի տեղակալ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2015թ.-ից առ այսօր - Գլխավոր տնօրենի տեղակալ, «Արմբրոկ» ԲԲԸ
  • 2010-2015թթ. - Արժեթղթերով գործառնությունների բաժնի ղեկավար, 
    «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2007-2010թթ. - Տնտեսագետ-վերլուծաբան/Բրոքեր-գանձապահ, 
    «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2006-2007թթ. - Տնտեսագետ-վերլուծաբան, «Արմենբրոկ» ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2001-2006թթ. - Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի 
    Բնօգտագործման տնտեսագիտություն բաժին, Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի ՀՀ ԿԲ-ի Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • Մասնակցել է մի շարք հաստատությունների կողմից անցկացվող դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (Նյու Յորքի Ֆինանսների Ինստիտուտ, Ավստրիայի Էկոնոմիկայի և վերլուծությունների պալատ և այլն): 
 ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
  • Արժեթղթերի պահառություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1983թ.-ին:

Սամվել Սահակյան

Ֆինանսական տնօրեն

Աշխատանքային գործունեություն

  • Ֆինանսական տնօրեն, ԱՐՄԲՐՈԿ ԲԲԸ (2022թ. մայիսից մինչ այսօր)
  • Ֆինանսական տնօրեն, MMG Gold Limited (2016-2022թթ.)
  • SEAF Caucasus Growth Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար (2011-2015թթ.)
  • Հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար, Արմենբրոկ ԲԲԸ (2007-2011թթ.)
  • Ֆինանսական հետազոտությունների մասնագետ, FSDP ծրագիր (2006-2007թթ.)

Կրթություն

  • 1999-2004թթ. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան (մասնագիտացումը՝ "Արժեթղթերի շուկա")
  • 2004-2007թթ. Ռուս-Հայկական Համալսարան (Ասպիրանտուրա)
  • 2008թ. Swiss Finance Academy (վերապատրաստում՝ "Ներդրումային բանկային գործ և կորպորատիվ ֆինանսներ")

Լրացուցիչ որակավորումներ

  • Տնտեսագիտության թեկնածուի աստիճան
  • 2011 Level III CFA թեկնածու

Լիդա Թադեոսյան

Գլխավոր հաշվապահ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2023թ.-ի սեպտեմբերից առ այսօր - Գլխավոր հաշվապահ, «Արմբրոկ» ԲԲԸ
    2022-2023թ. - Ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների բաժնի ղեկավար, «Ակբա Բանկ» ԲԲԸ, ինչպես նաև  «Ակբա ֆեդերացիա» ՓԲԸ-ում գլխավոր հաշվապահ
    2020-2022թ. - Ֆինանսական բաժնի ղեկավար/գլխավոր հաշվապահ, «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական կազմակերպություն
    2020-2022թ - Վերստուգող, «Կրեդիտ Կորպ» ՈՒՎԿ ՓԲԸ
    2015-2022թ. - Դասավանդող, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ
    2014-2020թ. – «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում Ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնի Ավագ աուդիտոր, այնուհետև Աուդիտի ղեկավար
    2011-2014թ. - «Էյ-Էն աուդիտ» ՓԲԸ-ում որպես ավագ աուդիտոր և հայաստանյան ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպու­թյուններ հաշվապահական ծառայությունների մենեջեր:
    2008-2014թ. – հայաստանյան առևտրային կազմակերպություններում գլխավոր հաշվապահ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2018-2020թ. - Մագիստրոս, Երևանի պետական համալսարան (Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ)
  • 2004-2008թ. - Բակալավր, Երևանի պետական մանկավարժական համալսարան

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի փորձագետ հաշվապահի և աուդիտորի որակավորում
  • Երդվյալ հավատարմագրված հաշվապահների ասոցիացիայի ուսանող/անդամ (ACCA)
  • Անցել է բազմաթիվ վերապատրաստմներ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառին վերաբերող թեմաներով:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

  • Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  • Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում Վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1987թ.-ին:
  • Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ալեքսանդր Միրոնով

Տեխնոլոգիաների գծով տնօրեն
Ֆիզիկական անձանց վաճառքների ղեկավար

Վիկտոր Դոլժենկո

Ֆիզիկական անձանց վաճառքների ղեկավար

Էլմիրա Ղալումյան

Դեպոզիտար ծառայությունների ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2013թ.-ից առ այսօր - Դեպոզիտար ծառայությունների բաժնի ղեկավար, «Արմբրոկ» ԲԲԸ
  • 2011-2013թթ. - Պահառու, «Արմենբրոկ» ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2004-2010թթ. - Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետ, ԵՊՀ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային
    ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի` պահառուի
    աշխատակցի պաշտոնում աշխատելու որակավորում:
  • Ունի Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից տրված
    Արժեթղթերի Հաշվառման և Հաշվարկային ՄիասնականՀամակարգի
    (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային
    համակարգի անդամի ամբողջական ծառայությունների մատուցման
    իրավասություն:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Արժեթղթերի պահառություն
  • Ռեեստրի վարում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1986թ.-ին:

Էդգար Աղաբեկյան

Գլխավոր դիլեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2009թ.-ից առ այսօր - Գլխավոր դիլեր, «Արմբրոկ» ԲԲԸ
  • 2019թ.-ից առ այսօր - Գիտական խորհրդի անդամ, ՀՊՏՀ
  • 2019թ.-ից առ այսօր - Տնտեսագիտության 014 մասնագիտական
    խորհրդի անդամ, ՀՊՏՀ
  • 2018թ.-ից առ այսօր - Դոցենտ, ՀՊՏՀ
  • 2007թ.-ից առ այսօր - Արժեթղթերի շուկայի ամբիոնի ասիստենտ, 
  • ՀՊՏՀ
  • 2009թ. - Ֆինանսական խորհրդատու, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2008թ. - Գործառնական բաժնի պետ, բրոքեր, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ 
  • 2007-2008թթ. - Գործառնական բաժնի գլխավոր մասնագետ, «Պրիվատ  
    ինվեստ» ՓԲԸ
  • 2007թ. - Արժեթղթերի վարչության պետ, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ
  • 2007թ. - Կարգապահական հանձնաժողովի անդամ, Հայաստանի
    ֆոնդային բորսա
  • 2006-2007թթ. - Ներքին վերահսկող, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ
  • 2005-2006թթ. - Արժեթղթերի դիլեր, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1999-2004թթ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի
    Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Տնտեսագիտության թեկնածու է:
     
  • Ունի Հայաստանի Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի՝ դիլերի պաշտոնում աշխատելու որակավորում:
 
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1982թ.-ին:

Մարիա Բուլկովա

Ինստիտուցիոնալ վաճառքների ղեկավար

Կարեն Իսաջանյան

Թրեյդինգի ղեկավար

Ռուզաննա Սարգսյան

Միջազգային ծրագրերի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2012թ.-ից առ այսօր - Միջազգային ծրագրերի ղեկավար, «Արմբրոկ» ԲԲԸ
  • 2010-2011թթ. - Գլխավոր տնօրենի օգնական-խորհրդական, «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ
  • 2008-2010թթ. - Հաղորդակցությունների և մարքեթինգի ղեկավար, 
    NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա
  • 2006-2008թթ. - ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրեր
  • 2003-2006թթ. - Տեղեկատվության և արտաքին կապերի 
    պատասխանատու, Հայաստանի ֆոնդային բորսա
  • 1994-2003թթ. - Տարբեր պաշտոններ, ՀՀ բանկային համակարգ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1991-1996թթ. - Կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետ, 
    Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • Ունի դասավանդման փորձ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում 
    և Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում, ինչպես նաև բանկերի 
    և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների 
    շրջանակներում: Մասնակցել է Հայաստանում և արտերկրում վերապատրաստման դասընթացների: 
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Օտարերկրյա հաճախորդներին և պոտենցիալ
    հաճախորդներին ընկերության գործունեության և ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում:
  • Ընկերության կողմից միջազգային ասպարեզում նախաձեռնվող ծրագրերի համակարգում: 
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
  • Ծնվել է 1974թ.-ին:

 

Հայկ Ադիլխանյան

Ֆինանսական շուկաների վերլուծաբան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 2019թ.-ից առ այսօր - Ֆինանսական շուկաների վերլուծաբան, «Արմբրոկ» ԲԲԸ
  • 2016թ.-ից առ այսօր - Դասավանդում է ԵՊՀ-ում
  • 2018-2019թթ. - Կոմերցիոն մասնագետ, «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2015-2018թթ. - Մաթեմատիկական տնտեսագիտության ասպիրանտ,
    ԵՊՀ
  • 2013-2016թթ. - Տնտեսագիտության մագիստրոս, Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի 
    Համալսարան, Գերմանիա
  • 2013-2015թթ. - Տնտեսագիտության մագիստրոս, ԵՊՀ
  • 2009-2013թթ. - Տնտեսագիտության ֆակուլտետի բակալավր, ԵՊՀ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Տնտեսագիտության թեկնածու է:
  • Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը՝ խորհրդատու պաշտոնում աշխատելու որակավորում:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1992թ.-ին:

 

Մաքսիմ Բիրյուկով

Միջազգային ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան

Նունե Մկրտչյան

Հաշվապահ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 2018թ.-ից առ այսօր - Հաշվապահ, «Արմբրոկ» ԲԲԸ
  • 2017-2018թթ. - Վերլուծաբան, «Արմենբրոկ» ԲԲԸ 
  • 2016-2017թթ․ -  Արժեթղթերով գործարքների ուղեկցման խմբի մասնագետ,
    «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ
  • 2015-2017թթ․ - Վերլուծաբան, ԱՄԲԵՐԴ գիտահետազոտական կենտրոն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2018թ. - Ֆինանսական ֆակուլտետ,մագիստրոս, ՀՊՏՀ 
  • 2012-2016թթ. - Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում,
    ֆինանսական ֆակուլտետ, ՀՊՏՀ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1995թ.-ին:
This page was last updated 06.06.2013 18:08
ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐhttps://www.armbrok.am/hy/statutory-documents

Այս էջում կարող եք ծանոթանալ «Արմբրոկ» ԲԲԸ-ի մասնագիտական գործունեությունն ապահովող և կարգավորող հիմնական փաստաթղթերին:

This page was last updated 07.03.2022 13:56
Նշանակալից մասնակիցներըhttps://www.armbrok.am/hy/about-us/ownership

«Արմբրոկ» ԲԲԸ-ի ուղղակի նշանակալից մասնակիցներն են հետևյալ անձինք.

Անունը/Անվանումը

Գործունեության տեսակը

Մասնակցության չափը

Արամ Կայֆաջյան   43.07%
ՋԵՐՄԱՆ ՔՈՔԱԶԻԱՆ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ առևտրային գործունեություն 24.44%

«ՋԵՐՄԱՆ ՔՈՔԱԶԻԱՆ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ-ի միջոցով «Արմբրոկ» ԲԲԸ-ում անուղղակի նշանակալից մասնակցություն ունի Շտեֆան Բրունո Բրաունը:

 

This page was last updated 09.01.2024 18:33
Միացումներhttps://www.armbrok.am/hy/about-us/miacumner

2019թ.-ի հունիսի 13-ին «Արմբրոկ» բաց բաժնետիրական ընկերությունը (միացման պահին՝ «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերություն) և «Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը հաջողությամբ ավարտեցին բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։ Այս գործարքի արդյունքում «Արմբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունը դարձել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի միակ սեփականատերը: 

2020թ.-ի հունվարի 17-ին «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի՝ «Արմբրոկ» ԲԲԸ-ին միացման գործընթացը ավարտվել է, ինչի արդյունքում դադարել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի գործունեությունը և վերջինիս բոլոր իրավունքները և պարտավորությունները իրավահաջորդության կարգով անցել են «Արմենբրոկ» ԲԲԸ-ին:
Այսուհետ «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի հաճախորդներին մատուցվող բոլոր ծառայությունները մատուցվելու են «Արմբրոկ» ԲԲԸ-ի կողմից:

«Արմբրոկ» ԲԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կարգավորող ընթացակարգերին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

This page was last updated 18.01.2022 22:59
Թափուր աշխատատեղերhttps://www.armbrok.am/hy/job-opportunities

Այս պահին ԱՐՄԲՐՈԿ-ում թափուր աշխատատեղեր առկա չեն: Հետագա աշխատանքի հայտարարություններին ծանոթանալու համար խնդրում ենք հետևել այս էջի թարմացումներին: 

This page was last updated 07.03.2024 17:22